երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մենք հաղթելու ենք այս ընտրություններում. ԼՀԿ պատգամավոր

Մենք հաղթելու ենք այս ընտրություններում. ԼՀԿ պատգամավոր

«Լուսավոր Հայաստանը» միշտ կապի մեջ է եղել քաղաքացիներ հետ. եւ ես ունեմ այդ վստահությունը, որ քաղաքացիները հոգնել են գործող իշխանություններից եւ որեւէ պարգայում չեն ուզում նաեւ հին բարքերի վերադարձը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

«Այս ներկապնակում «Լուսավոր հայաստանը» միակ ուժն է, որ կարող է կառավարել երկիրը՝ տանելով այն զարգացման, ոչ թե ամբողջ քաղքակն օրկարգը լցնել հնի ու նորի պայքարով, վենդետաներով, սեփականության վերաբաշխոըմներով: ԼՀԿ-ն միակ ուժն է, որ խոսում է Հայաստանի ապագայից: Այս ընտրություններում քաղաքացիներն ընտրելու են Հայաստանի ապագան»,-ասաց նա՝ հավելելով, որ «Լուսավոր Հայաստանը» հաղթելու է այս ընտրություններում:

Գորգիսյանը վստահեցրեց, որ իրենք թույլ չեն տալու, որ կեղծիքներ լինեն ընտրությունների ժամանակ:

  • Կիսվել: