հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մենք գնալու ենք խնդրողի, աղաչողի դերում․ Քոչարյանը՝ Փաշինյան-Էրդողան հարաբերությունների մասին

Մենք գնալու ենք խնդրողի, աղաչողի դերում․ Քոչարյանը՝ Փաշինյան-Էրդողան հարաբերությունների մասին

Դուք նկատե՞լ եք այն հարմարանքը, որով Էրդողանը խոսում էր ՀՀ վարչապետի դիմումի մասին. ինձ համար ընդհանրապես այդ ոճը, այդ տոնը անընդունելի է միջպետական հարաբերություններում. Մենք գնալու ենք խնդրողի, աղաչողի դերում: Այս մասին, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Երբեք նման բան չի եղել, ժամանակին իրենք են դիմել ինձ որպես ՀՀ նախագահի, փորձել ստեղծել հանձնաժողով: Դուք կտեսնեք, թե մենք ինչ ոճով ենք պատասխանել իրեն: Չես կարող մուրալ նման կարգի հարաբերությունների կառուցում: Դա միշտ լինելու է, մեկ դարպասի վրա խաղ եւ այդ դարպասը քոնն է լինելու:

Եթե դա մեր իշխանությանը պետք է իշխանությունը պահելու համար, ես դրա տրամաբանությունը հասկանում եմ, բայց այդպես պետական, ազգային շահեր չեն պաշտպանում»,-հայտարարեց Քոչարյանը:

  • Կիսվել: