շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, երբ ինքը փսլնքոտ լակոտ էր, ու հիմա մե՞զ է ասում․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանին

Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, երբ ինքը փսլնքոտ լակոտ էր, ու հիմա մե՞զ է ասում․ Վազգեն Մանուկյանը՝ Փաշինյանին

«Ներեք իրար, ձեռք ձեռքի տվեք, իրար լրացրեք։ Ես պատրաստ եմ կոմիտեի անդամների հետ հանդիպել քաղաքական ուժերի հետ։ Թող գան, միայն համերաշխությամբ կարելի է լուծել հարցը»։ Այս մասին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց Ազգային կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը։

Նա արձագանքեց նաև Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձում հնչած մտքին, թե պայքարի այս շարժումը «Հայաստանի անկախության ու ինքնիշխանության դեմ է»։

«Մենք ղեկավարել ենք անկախության շարժումը, երբ ինքը փսլնքոտ լակոտ էր, ու հիմա մե՞զ է ասում։ Ի՞նչ է հասկանում նա անկախությունից։ Նա ուզում է Հայաստանը սարքել իր «դուքյանը»,- ասաց Վազգեն Մանուկյանը։

  • Կիսվել: