չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մենք չենք ցանկանում, որ արհեստական խաղաղություն հաստատվի, մենք աշխատում ենք արդար ու ազնիվ խաղաղության օգտին. Ռոթ

Մենք չենք ցանկանում, որ արհեստական խաղաղություն հաստատվի, մենք աշխատում ենք արդար ու ազնիվ խաղաղության օգտին. Ռոթ

Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ ապրելու իրավունքը մեզ համար կարեւոր նշանակություն ունի: Այս մասին այսօր Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Եթե մենք դիտարկում ենք տեւական խաղաղության հասնելու երկուստեք ջանքերը, այս հարցը պետք է կենտրոնական նշանակություն ունենա բանակցություններում: Մենք մեծապես գնահատում ենք ԼՂ հայերի անվտնգ ապրելու իրավունքը եւ համարում ենք, որ սա կենտրոնական բաղադրիչը պետք է լինի տեւական խաղաղության շուրջ բանակցությունների՛՛:

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմով է հնարավոր դա ապահովել, արդյոք կարիք չկա՞ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու, Ռոթը պատասխանեց. ՛՛Առաջին հերթին որպես զսպման մեխանիզմ պետք է դիտարկենք ադրբեջանական կողմի կամքն ու պատրաստակամությունը, բայց ես չէի ցանկանա գլխավոր բանակցողներից առաջ ընկնել եւ ասել, թե ինչպես պետք է հասնել ադրբեջանական կողմում ձեւավորվող կամքին ու պատրաստակամությանը՛՛:

Նա հիշեցրեց, որ առաջիկայում ակտիվ բանակցություններ են սպասվում Վաշինգտոնում. ՛՛Դրանք տարբեր ձեւաչափերով կշարունակվեն նաեւ ԵՄ-ի, Ֆրանսիայի եւ գերմանիայի ընդգրկմամբ: Սա մեկ օրվա խնդիր չէ, այլ տեւական աշխատանքի ու ջանքի արգասիք պետք է լինի՛՛,-ասաց Ռոթը՝ հավելելով, որ գլխավոր դերակատարը, անշուշտ, ԵՄ-ն է՝ հանձին ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի:

՛՛Մենք, որպես երկու միջին մեծության եվրոպական երկրներ, պարզապես մաս ենք կազմում եվրոպական այդ մեծ հանձնառությանը: Մեր համեստ նպաստը կուզեինք բերել խաղաղության գործընթացին: Իմ տպավորությամբ՝ Գերմանիայի կանցլերի մասնակցությունն այս գործընթացին բավական դրական արձագանքներ է գտել հայ հանրության մեջ:

Մենք չենք ցանկանում, որ արհեստական խաղաղություն հաստատվի, մենք աշխատում ենք արդար եւ ազնիվ խաղաղության օգտին, դա նաեւ այս տարածաշրջանում ապրող մարդկանց լիարժեք պահանջն է: Մենք կարծում ենք, որ պետք է շարունակվեն բանակցությունները, եւ պետք է ամեն պարագայում հասնենք նրան, որ զենքերը լռեն:

Ներկայիս փուլում բոլոր կողմերին պետք է հնարավորություն տալ օգտվելու բանակցությունների առավելություններից եւ հասնելու առավել մեծ արդյունքի՝ ի շահ տարածշրջանի խաղաղության եւ կայունության՛՛:

  • Կիսվել: