ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ. Մարուքյան

Դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ. Մարուքյան

Մենք այստեղ ենք, որ թույլ չտանք Սահմանադրությունը խախտվի: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նրա,խոսքով` դիմակ չկրելու համար պատգամավորը չի կարող նախազգուշացում ստանալ, եւ ԱԺ-ն չի կարող պատգամավորն հեռացնել մեկ օրով, այնուհետեը 7 օրով:

« Խոսքը պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի դիմակ չկրելու մասին էր: Այո, դիմակ կրելը պետք է, բայց Սահմանադրությունն ու արտակարգ դրության մասին օրենքն ասում են, որ ԱԺ գործունեությունը չեն կարող խոչնդոտվել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ընդունված սահմանափակումներով: ԱԺ նախագահը, ըստ էության, համաձայնեց, ասաց, որ կա տենց խնդիր, բայց ես դա կիրառելու եմ: Մենք էլ ասում ենք, մի արեք: Մարդը չպետք է անգամ բացատրություն տա, թե ինչու չի կրում, որովհետեւ կարող է առողջական հարց կա, չպիտի իր կյանքը պատմի բոլորին, թե ինչու չի կրում դիմակ»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ դրանից հետո սկսեցին սուտ խոսել, ասել, որ Մարուքյանը կռիվ է անում, որ դիմակ չդնեն:

  • Կիսվել: