երեքշաբթի, սեպտեմբեր 8
8 / 9 / 2026
Մենք «անվտանգություն» ասելով ճիշտ չենք անում, որ հասկանում ենք միայն զենք. Փաշինյան

Մենք «անվտանգություն» ասելով ճիշտ չենք անում, որ հասկանում ենք միայն զենք. Փաշինյան

Մենք ՛՛անվտանգություն՛՛ ասելով ճիշտ չենք անում, որ հասկանում ենք միայն զենք. այն կարևոր կոմպոնենտ է, բայց անվտանգության ամենակարևոր բաղադրիչն այն է, որ կարողանում ես ստեղծել վիճակ, որ այդ զենքն օգտագործելու անհրաժեշտություն չլինի: Այս մասին Հանրային ՀԸ-ի եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

՛՛Ժամանակակից աշխարհում անվտանգությունը մեկ կոմպոնենտից բաղկացած չէ։ Եվ դա մենք տեսնում ենք ամենատարբեր կետերում՛՛,-ասաց նա՝ պատասխանելով հաղորդավար Պետրոս Ղազարյանի հարցին, թե արդյոք ռազմական սպառնալիքը չի մեծանում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունները և զենքի վաճառքի հետ առաջացած խնդիրները։

՛՛Նույնիսկ այն կետերում, որ թվում է, թե զենքի, բանակի մարտունակության, ժամանակից լինելու խնդիր չկա, մի օր արթնանում ենք և տեսնում, որ շատ մեծ խնդրի առաջ են կանգնել այդ երկրները՛՛,-նշեց վարչապետը։

Նրա խոսքով՝ երբ զենքն օգտագործվեց, հարց է առաջանում` իսկ ովքեր են լինելու քո հակառակորդների դաշնակիցները:

՛՛Կարող է` դու քո հնարավորություններից հարյուր անգամ ավելի մեծ զենք, զինամթերք, բանակ ունենաս, բայց աշխարհի այնպիսի երկրներ սկսեն հարձակվել, որ ոչ մի բան չօգնի. մենք շղթայի մեջ պետք է նայենք: Գրանադայի հայտարարությունը ռազմական սպառնալիքը չի չեզոքացնում, բայց այդ չեզոքացման նժարին մի կշռաքար է` ոչ ամենածանրը, բայց ոչ էլ ամենաթեթևը՛՛,- ասաց նա:

Փաշինյանի կարծիքով Գրանադայի հայտարարությունը չի չեզոքացնում ռազմական սպառնալիքը, բայց այդ չեզոքացման նժարին մի կշռաքար է․ ոչ ամենածանր կշռաքարը, բայց ոչ էլ ամենաթեթեևը։

  • Կիսվել: