ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երևանը դառնա մարդկա՛նց համար քաղաք. Ավինյան

Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երևանը դառնա մարդկա՛նց համար քաղաք. Ավինյան

Երևանի նորընտիր քաղաքապետը գրառում է արել Ֆեյսբուքի էջում՝ կից հրապարակելով երդմնակալության արարողությունից լուսանկարներ.
 
«Սիրելի՛ երևանցիներ,
 
Մենք անելու ենք ամենը, որպեսզի Երևանը դառնա մարդկա՛նց համար քաղաք, հարմարավետ քաղաք... քաղա՛ք, որտեղ երևանցու ցանկություններն ու պահանջներն առաջնահերթ են:
 
Ուստի մեր հազարամյա քաղաքի անձնագիր հանդիսացող սեպագիր արձանագրության դիմաց վստահեցնում եմ, որ ծառայել և ծառայելու ենք Երևանին և երևանցուն, քանի որ Երևանը առաջին հերթին մարդիկ են»:
 

  • Կիսվել: