շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա. Էրդողան

Մենք աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա. Էրդողան

Թուրքիան Վրաստանին համարում է տարածաշրջանային համագործակցության բանալի եւ ցանկացած եռակողմ, այդ թվում՝ Վրաստան-Ադրբեջան-Հայաստան ձեւաչափին աջակցելու պատրաստակամություն է հայտնում: Այս մասին Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Թուրքիայի նախագահը, մասնավորապես, ասել է. ՛՛Մենք հավատում ենք, որ կկարողանանք իրականացնել տարբեր աշխատանքներ, որոնք կամրապնդեն եւ կմեծացնեն կարեւորությունն ու խաղաղությունը մեր տարածաշրջանում:

Նշվածի շրջանակներում շատ կարեւոր է Ադրբեջանի հետ եռակողմ համագործակցությունը: Մենք՝ Թուրքիան, աջակցում ենք ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Վրաստան-Ադրբեջան-Հայաստան կամ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա՛՛:

 

  • Կիսվել: