ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենենդեզը հայտարարել է Պետդեպի կողմից Ադրբեջանին աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջները չկատարելու մասին

Մենենդեզը հայտարարել է Պետդեպի կողմից Ադրբեջանին աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջները չկատարելու մասին

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Ռոբերտ Մենենդեզը հրապարակել է Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (GAO) զեկույցը, որով, ըստ Մենենդեզի, պարզվել է, որ ՛՛Պետդեպարտամենտը ձախողել է Ադրբեջանի կառավարությանը ԱՄՆ-ի աջակցության վերանայման համար հաշվետվողականության պահանջների կատարումը՛՛, հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը:

Ըստ Մենենդեզի՝ GAO-ի զեկույցը ՛՛բացահայտեց, որ մի քանի տարիների ընթացքում Պետքարտուղարությունը և Պաշտպանության նախարարությունը չբավարարեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա ԱՄՆ-ի աջակցության ազդեցության մասին Կոնգրեսին ներկայացվող հաշվետվության օրենքով սահմանված պահանջներին՛՛:

Համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանն էլ այս առնչությամբ ասել է, որ իրենք ողջունում են հանձնաժողովի նախագահ Մենենդեզին իր առաջնորդության համար: ՛՛Հաշվի առնելով 2020թ.-ի աշնանը Ադրբեջանի կողմից առանց դրդապատճառ սանձազերծած պատերազմը և Ադրբեջանի կողմից իրականացվող հրադադարի շարունակական խախտումները, ինչպես նաև Պետդեպարտամենտի կողմից Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևի հաշվետվողականության պահանջների չկատարելը՝ մենք կոչ ենք անում Կոնգրեսին ամբողջությամբ կիրառել 907 բանաձևը՛՛,նշել է նա:

Մենենդեզը մամուլի հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ GAO-ի զեկույցի հիմնական բացահայտումներից մեկն այն է, որ  Պետդեպարտամենտի՝ 2014-2021թթ.-ի ֆինանսական տարիների Կոնգրեսին ներկայացված հաշվետվությունը չի անդրադարձել պահանջվող տարրերին, այդ թվում՝ առաջարկվող օգնության ազդեցությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա:

Խալոյանն ասել է, որ Համագումարը կշարունակի աշխատել նախագահ Մենենդեզի հետ

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ։

 

  • Կիսվել: