երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մելքումյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ քաղաքացիների ՌԴ մեկնելու հետ կապված խնդիրը

Մելքումյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ քաղաքացիների ՌԴ մեկնելու հետ կապված խնդիրը

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

«Ի թիվս երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի՝ քննարկել ենք նաև այս փուլում լուրջ հրատապություն ունեցող՝ մեր հայրենակիցների Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հնարավորության հարցը և հույս հայտնել, որ առաջիկայում երկու երկրների պետական կառույցների կողմից հնարավորության դեպքում, անշուշտ, կգտնվեն անհրաժեշտ լուծումներ:

Քննարկվել են նաև վերջին շրջանում հայկական պետհամարանիշներով Ռուսաստանի Դաշնություն արտահանված ավտոմեքենաների՝ ՌԴ-ում մաքսազերծման և հաշվառման հետ կապված խնդիրները: Այդ հարցը առաջիկայում կքննարկվի ԵԱՏՄ համապատասխան կառույցներում:

Դեսպանի հետ քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության մարզերի միջև առկա առևտրատնտեսական և մշակութային հարաբերությունների առկա վիճակը և առավել արդյունավետ ինտեգրման հարցերը»,- գրել է պատգամավորը Facebook-ի իր էջում:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: