շաբաթ, հուլիս 25
25 / 7 / 2026
Մեկնարկում է վարչապետի աշխատանքային այցը Մոսկվա

Մեկնարկում է վարչապետի աշխատանքային այցը Մոսկվա

Մոսկվայում այսօր կայանալու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի առանձնազրույց, տեղեկացրել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը:

Վարչապետի խոսնակը տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ:

  • Կիսվել: