Մեկնարկել են ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության աշխատանքները
Այսօր մեկնարկեցին ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելության աշխատանքները Հայաստանում։
Առաքելության օպերատիվ շտաբը տեղակայվելու է Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում։
Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան ԵՄ քաղաքացիական պլանավորման և անցկացման գծով գործադիր տնօրեն Ստեֆանո Տոմատը, ՀՀ-ում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգիրյանը, ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալը՝ շեշտելով առաքելության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման և սահմանամերձ բնակավայրերում ապրող մեր քաղաքացիների բարեկեցության և անվտանգության տեսանկյունից։



