շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մեկնարկել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստումները

Մեկնարկել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստումները

Փետրվարի 19-ից մեկնարկել են Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում նախատեսված վերապատրաստումները, որոնց մասնակցելու է Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների համապատասխան բաժինների 170 աշխատակից։

«Վերապատրաստումներ ինքնասպանությունների կանխարգելման պլանների վերաբերյալ՝ հիմնված Հայաստանի քրեակատարողական հիմնարկների համար մշակված ինքնասպանության և ինքնավնասման վարքագծի սկրինինգի և ռիսկի գնահատման գործիքակազմի վրա» թեմայով դասընթացների նպատակն է բարձրացնել քրեակատարողական հիմնարկներում 2022 թվականի օգոստոսից գործարկվող ինքնասպանության և ինքնավնասման ռիսկի զննության ու գնահատման գործիքակազմի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը։

Փետրվարի 19-ից 20-ն անցկացված դասընթացներին մասնակիցները Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Արշակ Գասպարյանի և Դավիթ Գևորգյանի հետ քննարկել են քրեակատարողական հիմնարկներում առկա դեպքերն ու խնդիրները, անհատական կառավարման պլանի առանձին մասերը՝ իրականացնելով նաև խմբային աշխատանքներ։

  • Կիսվել: