ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Մեկնարկել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Դուշանբեում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Մայիսի 12-13-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լինելու է Դուշանբեում` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։

Դուշանբեում նախատեսված է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: Նախարար Միրզոյանը հանդիպումներ կանցկացնի նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ:

  • Կիսվել: