հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեկնարկել է ամառային զորակոչը. զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ թեստավորվում են (լուսանկարներ)

Մեկնարկել է ամառային զորակոչը. զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ թեստավորվում են (լուսանկարներ)

Մեկնարկել է 2020թ. ամառային զորակոչը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Հանրապետական կենտրոնական հավաքակայանում ամառային զորակոչի գործընթացի պատշաճ իրականացմանը զուգահեռ հակահամաճարակային խիստ միջոցառումներ են կազմակերպված՝ զինված ուժեր վարակի ներթափանցումը կանխելու նպատակով։ Բոլոր զորակոչիկները ծառայության մեկնելուց առաջ պարտադիր թեստավորվում են, այնուհետև միայն մասնակցում վիճակահանությանը։

Image may contain: one or more people, people standing and outdoor

Դե ինչ, գալիք երկու ամիսների ընթացքում հարյուրավոր երիտասարդներ՝ մեկը մարզիկ, մեկը երաժիշտ, մյուսը՝ ապագա տնտեսագետ, կհագնեն ազգային բանակի համազգեստն ու կզինվորանան՝ շարունակելով անխախտ պահել սահմանը։

Արժանապատիվ և բարի ծառայություն, տղաներ»,- գրել է խոսնակն ու լուսանկարներ հրապարակել։

Image may contain: one or more people, people sitting, table and outdoor

Image may contain: one or more people and outdoor

Image may contain: one or more people, people standing, shoes, sky, child and outdoor

  • Կիսվել: