չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի. Փաշինյան

Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի. Փաշինյան

Բանակում տեղի ունեցող երևույթների մոտավորապես 70 տոկոսի ծագումնաբանությունը բանակի հետ կապ չունի: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինանը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերին:

Նա հավելեց, որ դրա լուծումը հանրության սոցիալ-հոգեբանության փոփոխությունն է:

Լրագրողների հարցին, թե սպայական կազմը մեղավորություն չունի՞ տեղի ունեցած դեպքերի մասով, Փաշինյանը պատասխանեց. «Սպայական կազմն իր մեղավորությունն ունի, բայց ամեն առանձին դեպք պետք է առանձին դիտվի: Բայց ընդհանուր առմամբ երևույթի վերաբերյալ իմ դիրքորոշումն առաջին անգամ չէ, որ ասում եմ: Դա պրոբլեմ է, որը պետք է լուծել:

Ցավոք սրտի, նախարարություններ են փոխվում, իշխանություններ են փոխվում, բայց պրոբլեմը շարունակում է մնալ: Սա նշանակում է, որ պրոբլեմները շատ ավելի խորն են, քանի մենք ընդհանրապես սովոր ենք այդ պրոբլեմների հետ առնչվել»:

  • Կիսվել: