չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել 466 քաղաքացի

Մեկ օրում Ստեփանակերտ է վերադարձել 466 քաղաքացի

ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուս խաղաղապահները շարունակում են Հայաստանի Հանրապետության տարածքից Լեռնային Ղարաբաղ ուղեկցել տեղահանվածներին փոխադրող ավտոբուսների հերթական շա

Ըստ գերատեսչության՝ Երևանից Ստեփանակերտ է ուղևորվել 466 քաղաքացի:

«Ռուս խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն, վերականգնվում են քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները»,- նշվում է հաղորդագրությունում։

Նշենք, որ նոյեմբերի 14-ից ցայսօր ընդհանուր առմամբ մոտ 44 հազար արցախցի է վերադարձել իր նախկին բնակավայր:

  • Կիսվել: