հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մարզպետարանը հերքել է Տավուշի մի քանի գյուղերի ու ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելու մասին լուրը

Մարզպետարանը հերքել է Տավուշի մի քանի գյուղերի ու ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո անցնելու մասին լուրը

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի: Այս մասին հայտարարություն է տարածել Տավուշի մարզպետարանը:

՛՛Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:

Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի:

Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը՛՛,-ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: