երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Մարուքյանն առաջարկեց հետ վերցնել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Մարուքյանն առաջարկեց հետ վերցնել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը

Որպես փաստաբան եղած մարդ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ փաստաբանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինել՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Նրա կարծիքով, նախագիծը խնդիրներ է առաջացնելու ԵԽԽՎ-ում:

«Առաջարկում են քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել, էն դեպքում, որ Հայաստանում չի եղել ու չկա իշխանություն, որը իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտպանների կարիք չունենա: Գոնե դուք ձեր մասին մտածեք: Մյուս հանգամանքը. պատկերացրեք՝ դատավորից գործը վերցնում, տալիս են մյուս դատավորին: Ինչի՞ համար են վերցնում. տեսնում են՝ այս դատավորն իրենց դուր չի գալիս, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին, որն իրենց ուզածը կանի. այ, սրա մասին է էս նախագիծը:

Փաստաբանի իրավունքները մի կողմից են սահմանափակում, որ չկարողանա միջնորդություններով հանդես գալ շատ, մյուս կողմից էլ դատավորին են սահմանափակում, էն մյուս կողմից էլ ԲԴԽ-ին են լայն լիազորություններ տալիս, որ այդ գործով զբաղվի»,- նշեց Մարուքյանը՝ առաջարկելով հետ վերցնել նախագիծը, քանի որ, իր կարծիքով, ԵԽԽՎ-ում խնդիրներ է առաջացնելու:
 

  • Կիսվել: