հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Մարտունի համայնքի ղեկավարը պարգեւատրել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն Արման Մրտեյանին

Մարտունի համայնքի ղեկավարը պարգեւատրել է բազկամարտի Եվրոպայի չեմպիոն Արման Մրտեյանին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն ընդունել, շնորհավորել եւ պարգեւատրել է 2022 թվականի  մայիսին Բուխարեստում կայացած բազկամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը ներկայացրած եւ 4 ոսկե մեդալ նվաճած 17-ամյա Արման Մրտեյանին։  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ծննդով Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից, Զոլաքարի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտ, նույն գյուղի բազկամարտի խմբակի մարզիչ Ջանիբեկ Ղազարյանի սան Արման Մրտեյանը փայլել է Բուխարեստում այս տարվա մայիսին կայացած բազկամարտի աշխարհի առաջնությունում՝ աջ եւ ձախ ձեռքերի մրցույթներում հաղթելով թե մինչեւ 18, թե 21 տարեկանից բարձր տարիքի բազկամարտիկներին։  Հովհաննես Հովեյանը խրախուսել է Արման Մրտեյանին եւ մաղթել նորանոր հաղթանակներ ու ձեռքբերումներ։ «Այս հաղթանակների համար հպարտ են Մարտունի համայնքը, Գեղարքունիքի մարզը, Հայաստանը, աշխարհի բոլոր հայերը։ Նման հաղթանակները չափազանց ոգեշնչող են ու պատվաբեր։ Համոզված ենք, որ Արմանը նոր նվաճումներ կգրանցի հերթական միջազգային մրցաշարերում»,- ասել է Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը՝ միաժամանակ աշխարհի քառակի չեմպիոնին խրախուսելով 200 հազար դրամ պարգեւով։ 

  • Կիսվել: