չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մարտի մեկի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կրկին ստորագրահավաք են անցկացրել

Մարտի մեկի գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր կրկին ստորագրահավաք են անցկացրել

ՀՀ երկրորդ նախագահ, մարտի մեկի գործով երկրի սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող, այժմ կալանավորված Ռոբերտ Քոչարյանի աջակիցներին այսօր՝ նոյեմբերի 24-ին, ստորագրահավաք են անցկացրել Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։

Ստորագրահավաքի մասնակիցներից մեկի խոսքով՝ բոլորին հայտնի է, թե մարտի մեկն ում ձեռքի գործն է։ Մյուսի խոսքով էլ Քոչարյանի պես մարդը չպետք է կալանքի տակ մնա․ «Եթե փաստերով ապացուցեն, որ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր է, թող պատժվի, բայց ես չեմ համարում, որ Ռոբերտ Քոչարյանը հանցագործ է»,-ասաց նա։

«Հաղթանակ»  շարժումը ստորագրահավաքի գործընթացը սկսել է հոկտեմբերի 26-ին՝ Հաղթանակի զբոսայգուց։ «Հաղթանակ» շարժումն այցելում է մարզեր՝ քաղաքացիներին իրազեկելու այն պրոցեսների մասին, որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում: Նախաձեռնության անդամներն արդեն եղել են Չարենցավան, Աբովյան, Գավառ, Սևան, Գորիս քաղաքներում։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ 

  • Կիսվել: