ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մարտի 1-ի» վերաբերյալ պատկերացումները հասարակության մոտ ստեղծվել են միֆերի վրա․ Քոչարյանի փաստաբան

«Մարտի 1-ի» վերաբերյալ պատկերացումները հասարակության մոտ ստեղծվել են միֆերի վրա․ Քոչարյանի փաստաբան

Շրջանառության մեջ էր մտել այն միֆը, որ Լևոն Տեր-Պետրոսյանը 60 տոկոսից ավելի ձայն է հավաքել․ ի՞նչն է մեզ վստահություն տալիս հիմա, որ ասենք՝ դա միֆ է եղել: Այս մասին այսօր «Մարտի 1-ի գործը հետհեղափոխական Հայաստանում» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Ըստ նրա՝ միֆերից առաջինն այն է, թե 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հաղթել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանը, և ըստ նրա՝ մնացած միֆերը կառուցված են հենց այս միֆի վրա։

««Մարտի 1-ի» վերաբերյալ պատկերացումները  մեր  հասարակության  մոտ ստեղծվել են այն միֆերի վրա, որոնք 10 տարուց ավել հասարակությանը հրամցվել են և փոխարենը անհրաժեշտ հակափաստարկներ չեն արվել։ Ընտրությունների արդյունքները բողոքարկվել են ՍԴ-ում, և ՍԴ-ն 2008 թվականի մարտի 8-ի որոշմամբ՝ ԿՀԸ-ի որոշումն ուժի մեջ է թողել։ ՍԴ-ն արձանագրել է, որ ընտրությունների ընթացքում խախտումներ եղել են, սակայն նշել է, որ խախտումներն իրենցով վերջնական արդյունքի վրա ազդեցություն ունենալ չեն կարող»,-  ներկայացրեց նա և հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն այդ ամենից հետո հանրահավաք է կազմակերպել։

Նրա խոսքով՝ հանրահավաքը չարտոնված է եղել և իշխանությունը 10 օր որևէ կերպ չի խոչընդոտել հանրահավաքին։

  • Կիսվել: