շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Մանրամասը բացատրելու ժամանակը չէ․ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը

Մանրամասը բացատրելու ժամանակը չէ․ Սուրիկ Խաչատրյանի հայտարարությունը

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հայտարարություն է տարածել`սատարելով  «Պատիվ ունեմ» դաշինքնին։ Խաչատրյանի հայտարարության մեջ ասվում է․

«Սիրելի՛ սյունեցիներ,

Մանրամասը բացատրելու ժամանակը չէ։ Այլևս կանգնած ենք Սյունիքը փրկելու կամ թուրքին հանձնելու ճամփաբաժանին։ Մոտենում է ճակատագրական պահը, որի հաղթական ավարտի որոշողները դուք եք։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատվություն է կրում Սյունիքի վաղվա օրվա համար։

Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է պաշտպանել Սյունիքը ներքին և արտաքին թշնամիներից։ Մեզանից յուրաքանչյուրը կարող է փոխել Սյունիքի ճակատագիրը։ Ընդամենը 3 օր և մենք միասնական պիտի փրկենք մեր Լեռնահայաստանը։ Այս իշխանության վերարտադրումը մեզ կտանի կործանման, ուստի միասնական գնանք դեպի ընտրություններ, ապացուցենք որ պատիվ ունենք։

Խնդրում եմ համախմբվել հանուն Սյունիքի վաղվա օրվա, հանուն պատվի, հանուն մեր արժանապատիվ նախնիների։ Ազգովի մերժենք կապիտուլյանիտին, որպեսզի հունիսի 21-ից հետո ուղղենք մեջքներս, կպնե՛նք գործին, որ ապրենք․․․

Թիվ 6 քվեաթերթիկ
Պատիվ ունեմ»

  • Կիսվել: