երկուշաբթի, օգոստոս 3
3 / 8 / 2026
Մամիկոն Ասլանյանը 2 տարի է նստած է, գրեթե դատ չի լինում, իրեն պահում եք բանտում մի բանի համար, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի․ Մանուկյան

Մամիկոն Ասլանյանը 2 տարի է նստած է, գրեթե դատ չի լինում, իրեն պահում եք բանտում մի բանի համար, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի․ Մանուկյան

Տաթև Արցախը երևի մեզ ների, որ մի դահլիճում հանգիստ նստած ենք, իր տեսակցությունները արգելած դատավորի հետ: Այս մասին այսօր ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:

«Դավթաշեն քրեակատարողական հիմնարկում հանդիպել եմ երկու քաղբանտարկյալի: Գեներալ Մայոր Գրիգորի Խաչատուրով, 8 ամիս նստած է, ծանո՞թ է պարոն Անդրեասյան, ոչ դատ կա, ոչ բան կա: Մյուս դեպքը ավելի խայտառակություն է, Մամիկոն Ասլանյանը 2 տարի է նստած է, գրեթե դատ չի լինում:

Նա 5 րոպեյում դրսում կլինի, մենակ այն դեպքում, որ ասի դուրս եմ գալիս Վանաձորի քաղաքապետի պաշտոնից: Ոչ մի օրենք չկա, խախտում չկա, բան չկա, ուրիշ պատճառ չկա, իրեն պահում եք բանտում մի բանի համար, որովհետև իշխանությանը դուր չեկող համայնքապետ չպետք է լինի»,- ասել է նա:

  • Կիսվել: