շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում, այլ նպատակ չկա. Վանեցյան

Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում, այլ նպատակ չկա. Վանեցյան

Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում, այլ նպատակ չկա։ Այս մասին Քննչական կոմիտեի շենքի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Թույլատրելիի չափով ծանոթացել եմ քրեական գործի նյութերին, որեւէ հիմնավորում, որով հնարավոր էր մարդուն մեղադրանք առաջադրել ու զրկել մարդուն ազատությունից՝ չկա։

՛՛Մենք տեսանք, որ իշխող ուժը այն համայնքներում, որտեղ ունեցել է պարտություն, ռեպրեսիվ մեթոդներով փորձում է այնպես անել, որպեսզի համայնքապետերն ընտրվեն բացառապես իրենց կուսակցությունից կամ էլ իրենց սպասարկող կուսակցության ներկայացուցիչներից՛՛,-ասաց նա:

Դեկտեմբերի 17–ին Վանաձորում պիտի տեղի ունենար նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն ըստ Վանեցյանի՝ այսօր հայտնի է դարձել, որ ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած ՛՛Լուսավոր Հայաստան՛՛ կուսակցությունը դիմել է դատարան՝ ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ։

Այս առնչությամբ նա ասաց, որ չի կարծում, թե դա պատահականություն է, որովհետեւ իշխանություններին, Վանեցյանի խոսքով, ժամանակ էր պետք ձգել , որպեսզի կարողանան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ պատժամիջոցները կիրառել: ՛՛ԼՀԿ-ի դատարան դիմելը ձեւական բնույթ է կրում՛՛,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ՛՛Մամիկոն Ասլանյան՛՛ կուսակցությունների դաշինքի՝ Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ձերբակալվել է:

  • Կիսվել: