հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Մակունցն ու ԱՄՆ սենատոր Դեյնսը քննարկել են խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

Մակունցն ու ԱՄՆ սենատոր Դեյնսը քննարկել են խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր

Մայիսի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել սենատոր Սթիվ Դեյնսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությանը։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի և խաղաղության պայմանագրի վերջնականացված տեքստի վերաբերյալ հարցեր։ Զրուցակիցները քննարկել են նաև հետագա երկկողմ համագործակցության հարցեր։

  • Կիսվել: