հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մահացել է Գրիգորի Հայրապետովը

Մահացել է Գրիգորի Հայրապետովը

Infoport.am-ին հայտնի է դարձել, որ մահացել է Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը: 

Ըստ աղբյուրի` նա մահացել է առավոտյան 10- ն անց կես` հեռուստացույց դիտելիս։ Մահվան նախնական պատճառը թոքային էմբոլիան է։

Հայրապետովը 54 տարեկան էր։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատու։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ։

  • Կիսվել: