չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայաստանն իրապես կորցրել է բացառիկ ունակությունների անվտանգության ոլորտի մասնագետի. Վանեցյանը՝ Հայրապետովի մասին

Հայաստանն իրապես կորցրել է բացառիկ ունակությունների անվտանգության ոլորտի մասնագետի. Վանեցյանը՝ Հայրապետովի մասին

Բացառիկ հայրենասեր գեներալ, բացառիկ ազնիվ մարդ, ցավալի է, որ ունեցանք նման կորուստ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝ խոսելով գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի մասին:

Վանեցյանը պատմեց, որ Հայրապետովի հետ երկար տարիներ մտերիմ ընկերներ են եղել, աշխատել են միասին:

«Հայաստանն իրապես կորցրել է բացառիկ ունակությունների անվտանգության ոլորտի մասնագետի»,-ասաց Արթուր Վանեցյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ԱԱԾ ՊՊԾ նախկին տնօրեն Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի արարողությունն է՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Գրիգորի Հայրապետովը մահացել է հունվարի 1-ին, Երևանում, 54 տարեկան հասակում:

 

  • Կիսվել: