երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
«Փաստ». Նիկոլ Փաշինյանը Գրիգորի Հայրապետովին պաշտոնից ազատել է նեղ անձնական պատճառներով

«Փաստ». Նիկոլ Փաշինյանը Գրիգորի Հայրապետովին պաշտոնից ազատել է նեղ անձնական պատճառներով

««Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ԱԱԾ պետական պահպանության ծառայության ղեկավար, գեներալ Գրիգորի Հայրապետովի ազատումը բնավ կապ չունի Վիտալի Բալասանյանի այն հայտարարության հետ, թե ինքը տեղյակ է Ալիև-Փաշինյան «վերելակային հանդիպումից»:

Ըստ մեր աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանը Հայրապետովին ազատել է նեղ անձնական պատճառներով, որոնք այնքան կոնֆիդենցիալ են, որ այդ մասին կառավարության ղեկավարը երբեք չի խոսի:

Կառավարության մեր աղբյուրը նշեց, որ Հայրապետովի ազատման պատճառը գաղտնի է պահվում անգամ Փաշինյանի մերձավոր շրջապատից»,-գրում է թերթը:

  • Կիսվել: