կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայտնի է Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի և հուղարկավորության վայրը

Հայտնի է Գրիգորի Հայրապետովի հոգեհանգստի և հուղարկավորության վայրը

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառյության պետ, գեներալ-մայոր Գրիգորի Հայրապետովի հոգեհանգիստը տեղի է ունենալու հունվարի 4-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, ժամը 18։00-ից։

Հուղարկավորությունը տեղի է ունենալու հունվարի 5-ին, ժամը 12։00-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցուց, աճյունը ամփոփվելու է Դավիթաշեն վարչական շրջանի գերեզմանատանը։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային անվտանգության ծառայության ՊՊԾ արդեն նախկին պետ Գրիգորի Հայրապետովը մահացել է երեկ առավոտյան 10- ն անց կես` հեռուստացույց դիտելիս։ Մահվան նախնական պատճառը թոքային էմբոլիան է։

Հայրապետովը 54 տարեկան էր։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։

1991-2018 թվականներին եղել է պետության ղեկավարի անվտանգության գլխավոր պատասխանատու։ Ապահովել է Հայաստանի երեք նախագահների և 16-րդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը։

2018 թվականի հունիսի 11-ին նշանակվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Պետական պահպանության ծառայության պետ։

  • Կիսվել: