ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Փաշինյանը փակագծեր բացեց․ ի՞նչու է աշխատանքից ազատվել Հայրապետովը

Փաշինյանը փակագծեր բացեց․ ի՞նչու է աշխատանքից ազատվել Հայրապետովը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն նոյեմբերի 3-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովի ազատման մասին։

«Վերջերս սեփական դիմումի համաձայն, բայց իմ որոշմամբ աշխատանքից ազատվեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիգորի Հայրապետովը։ Եվ այդ պաշտոնանկության վերաբերյալ շրջանառության մեջ դրվեց մի վարկած, ըստ որի Հայրապետովը ազատվել է պաշտոնից, քանզի միակ վկան է եղել Դուշանբեում Ալիևի և Փաշինյանի վերելակում դավադիր պայմանավորվածությունների»,- նշեց նա, հավելելով, որ եթե դա այդպես լիներ, ապա Հայրապետովին ընդհակառակը պետք էր պահել զինվորական ենթակայության տակ, այլ ոչ թե ազատել պաշտոնից։

 «Եկեք քննենք այդ թեզը։ Պատկերացրեք՝ եթե կա դավադրություն, պատկերացրեք՝ ես այնքան ապաշնորհ ու անխելք դավադիր եմ, որ Ալիևի հետ առաջին շփման ժամանակ դավադրության մեջ եմ ներքաշվում, ու դա անում եմ Ռոբերտ Քոչարյանի 10 տարվա և Սերժ Սարգսյանի 10 տարվա թիկնապահի ներկայությամբ։ Դուք հասկանո՞ւմ եք սա։ Մարդ, որի հետ անձամբ շփվել եմ 4 ամիս։ Հասկանում եք չէ՞՝ լավագույն պայմանը, որ հենց Ալիևին տեսա, միանգամից՝ դավայ, դավադրությունն ի՞նչ ենք անում, ու դա անում ենք Գրիգորի Հայրապետովի ներկայությամբ։ Բայց եթե նույնսիկ էս ա, դրանից հետո ես նրան պետք է ոչ թե պաշտոնից ազատեի, այլ պինդ պահեի, որովհետև ինքը երբ զինվորական ենթակայության ներքո է, նրա լռությունն ինչ-որ ձևով կարող եմ ապահովել, իսկ երբ ազատ մարդ է, կարող է երբ ուզի, որտեղ ուզի, խոսի»։

Այս օչինակով Փաշինյանը փորձեց ցույց տալ հակաքարոզչության ցածր մակարդակը․ «Ուզում եմ ցույց տամ հակաքարոզչության մակարդակը, որոնց վրա ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ միլիոններ են ծախսվում»։

 

  • Կիսվել: