ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լույս դաշինքը տանուլ տվեց՝ միանալով հակահեղափոխականների սանիտեկային կամպանիային․ Ստյոպա Սաֆարյան

Լույս դաշինքը տանուլ տվեց՝ միանալով հակահեղափոխականների սանիտեկային կամպանիային․ Ստյոպա Սաֆարյան

Այսօրվա կատարվածը ցույց տվեց, որ Լույս դաշինքը տանուլ տվեց՝ միանալով հակահեղափոխականների սանիտեկային կամպանիային։ Այս մասին քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրել է իր ֆեյսբուքյան էջում։

Գրառման մեջ, մասնավորապես, նշված է․

«Ի վերջո, չափազանց տեսանելի է, որ որքան էլ ամառը երևանցիներին տհաճ էր չիրականացվող աղբահանության պատճառով, այդուհանդերձ հանրային ճիշտուսախալի դաշտում մեղավոր էր ճանաչվել Սանիտեկը, ով շանտաժ էր անում Երևանի քաղաքապետարանին ու երևանցուն, բայց ոչ Հայկ Մարությանը։ Արդեն իսկ մեկ անգամ գրել եմ, չնայած ոչ լավագույն լուծմանը, Հայկ Մարությանը այդ ամենի տակից դուրս եկավ, մինչդեռ Լույս դաշինքի հեղինակությանն արդեն խոշոր վնասը հասցվել էր, ու վերջին բոլոլաները Երևանի ավագանում ընդամենը Լույս դաշինքի կողմից անհաջող կծմծոց էին։

Ի դեպ, հատկանշական է, որ հակահեղափшխականները բավականին աննկատ ետ քաշվեցին իրենց իսկ սանձազերծած կամպանիայից, իսկ Լույս դաշինքը շարունակեց իներցիայով ու․․․ ունի այն, ինչ ունի․․․ Քանի անգամ հրապարակավ Լույս դաշինքին ու Լուսավոր Հայաստանին բարեկամաբար խորհուրդ տվեցինք ռելսերը փոխել․․․ Ի վերջո, խորհրդարանական ընտրություններում նրանց ընտրել էին որպես Հեղափոխությունն ամրապնդող ընդդիմություն, ոչ թե թուլացնող ու ինքը ռեվանշիստների ու հակահեղափխականների հետ նույն ակոսում անելիք չուներ․․․․ Իսկ այդ կուսակցությունում լիքը գործընկերների շատ գնահատել եմ․․․»։

 
 
 

  • Կիսվել: