երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը սկսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Bayraktar TB2 գնելու գործընթացը. Ստյոպա Սաֆարյան

ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը սկսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Bayraktar TB2 գնելու գործընթացը. Ստյոպա Սաֆարյան

ՀԱՊԿ անդամ Ղրղզստանը սկսել է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայից Bayraktar TB2 գնելու գործընթացը։ Այս մասին գրում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը՝ ուշադրություն հրավիրելվ այն հանգամանքի վրա, որ  այդ երկիրը նաև Թուրքական խորհրդի անդամ է։
 
«Այս երկու զարգացումները կարևոր են երկու առումով․

1․ ՀԱՊԿ-ում ոչ ՀԱՊԿ անդամ, ավելին՝ ՆԱՏՕ անդամ երկրից սպառազինութուն գնելու նախադեպ է ստեղծվում՝ պատուհան բացելով նաև մյուսների համար,

2․ Ղրղզստանի փափուկ ու աստիճանական «ինտեգրումը» թուրքալեզուների ընտանիք ազդելու է ՀԱՊԿ-ի վրա։ Ռուսաստանն այդ դաշինքում մի հավատարիմ դաշնակից ուներ՝ Հայաստանը, նրան էլ հանեց տորգի․․․»,- գրել է Սաֆարյանը։

  • Կիսվել: