ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Եթե ինչ-որ մեկը Ստյոպա Սաֆարյանից Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն՝ սադրում է․ Անի Սամսոնյան

Եթե ինչ-որ մեկը Ստյոպա Սաֆարյանից Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն՝ սադրում է․ Անի Սամսոնյան

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը անդրադարձել է Հանրային խորհրդաի նախագահ Ստոյոպա Սաֆարյանի գառմանը։ 

Նա, մասնավորապես, գրել է․ «Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է: Հետո կասեն պատիվ պահանջողները սևեր են, ինչ-որ բանդայի ներկայացուցիչներ, հետո կասեն հակահեղափոխություն են անում և էլի մարդկանց աչքին թոզ կփչեն: Կարդարացնեն վիրավորանքը և անբարո վարքագիծը:

 

Ես համոզված էլ չեմ, որ կնոջ արժանապատվությունը «դուխով» վիրավորող, իրենց հասարարական կամ քաղաքական գործիչ համարողները կարող են անկեղծ լինել նույնիսկ ներողություն խնդրելիս: Իրենց համար առավել կարևոր է մարդկանց աչքին փրկել իրենց «վարկանիշը», քան արժևորել բարեկրթությունն ու արժեքները:

Իսկ Հանրային Խորհրդի նախագահի մասով` առաջիկայում»։

  • Կիսվել: