հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով․ Անի Սամսոնյան

Ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով․ Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ՀՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման պատգամավոր Անի Սամսոնյանն քննադատել է ընդդիմության կողմից ուսանողներին հանրահավաքներին ներգրավելու մեթոդները։ Սամոսնայնը գրել է․

«Ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով, հանում փողոց՝ անունն էլ դնում՝ հանուն հայրենիքի և Արցախի փրկության։ 

Տարիներ շարունակ փող բաժանեցիք, որ իշխանությունը պահեք, անցած տարի փող բաժանեցիք, որ դառնաք ընդդիմություն, իսկ հիմա փող եք բաժանում, որ ջահելները ձեր համար փողոց փակեն։ 

Այսինքն ձեզ բավարար չէր, որ սերունդներ փչացրիք՝ քվեի դիմաց մի երկու կոպեկ գցելով, հիմա էլ ուսանողությանն եք կաշառում կոպեկներով, հանում փողոց՝ անունն էլ դնում՝ հանուն հայրենիքի և Արցախի փրկության։

Ձեզ ոչ միայն չի կարելի իշխանություն տալ, այլ դուք պետք է վերանաք քաղաքական դաշտից՝ որպես ապազգային և անհայրենիք խմբակներ։ Այլ ելք չկա։ 

Մի բան պարզ է՝ հիմա ով ամենաբարձրն է գոռում հայրենիքի մասին, ամենասնանկն է իր հոգու խորքում»։

Նշենք, քր համացանցում ձայնագրություն էր տարածվել, որտեղ Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը ընդդիմության ներկայացուցիչների հետ նույն համալսարանի ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին հորդորում է ապահովել ուսանողների մասնակցությունն  ընդդիմության հանրահավաքներին։ Ընդ որում Էմմա Սարգսյանը  յուրաքանչյուր ուսանողի ներգրավման համար առաջարկում է 1000 դրամ:

  • Կիսվել: