շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Այս ԱԺ–ն ամենախայտառակ ԱԺ-ն է, որովհետև դուք եք այդ պառլամենտի ընդդիմությունը, ափսոս այդ մանդատը, որ թզբեհի պես ֆռցնում եք․ Անի Սամսոնյան

Այս ԱԺ–ն ամենախայտառակ ԱԺ-ն է, որովհետև դուք եք այդ պառլամենտի ընդդիմությունը, ափսոս այդ մանդատը, որ թզբեհի պես ֆռցնում եք․ Անի Սամսոնյան

Այս Ազգային ժողովն ամենախայտառակ ԱԺ-ն է, որովհետև դուք եք այդ պառլամենտի ընդդիմությունը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան»–ի նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությունը, որ «Քաղաքացիական պայմանագրին» միայնակ են թողնում Արցախը վաճառելու իր ծրագրի հետ։

Նախկին պատգամավորը մասնավորապես գրել է․

«Սա քաղաքական ողբերգություն է: Այս մարդիկ քաղաքական ողբերգություն են: Փաստորեն, հայրենիքի փրկիչները, ովքեր պառլամենտ են մտել, որ «իբր թույլ չտան իշխանությունը երկիրը վաճառի, հիմա մենակ են թողնում, որ իշխանությունն իր վաճառելու ծրագիրը հանգիստ իրագործի (իհարկե, այդպիսի ծրագրի գոյությունը միմիայն իրենց մտքի տափակ արգասիքն է):

Այո՛, այս Ազգային ժողովն ամենախայտառակ ԱԺ-ն է, որովհետև դուք եք այդ պառլամենտի ընդդիմությունը: Իսկ դուք, կրկնում եմ, քաղաքական ողբերգություն եք ոտքից գլուխ:

Ափսոս էդ մանդատը, որ թզբեհի պես ֆռցնում եք ու մարդկանց խաբում եք: Ինչ եղավ Հայաստանի ու Արցախի հետ` պատասխանատվությունից չեք փախչելու»:

  • Կիսվել: