ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Փաշինյանը հրապարակավ ընդունեց իր մեղքը, նույնը ակնկալում եմ Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից․ Անի Սամսոնյան

Փաշինյանը հրապարակավ ընդունեց իր մեղքը, նույնը ակնկալում եմ Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից․ Անի Սամսոնյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, կուսակցության անդամ Անի Սամսոնյանը անդրադարձել է այօսր ԱԺ–ում Նիկոլ Փաշինյանի ելույթին և նշել, որ վերջապես Փաշինյանը հրապարակավ ընդունեց իր մեղքը, հիմա հերթը նախկին նախագահներինն է։

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ընդունեց իր մեղքը, որ հանրության և մեզ բոլորիս հետ անկեղծ չի եղել Արցախի հարցի և անվտանգությանը վերաբերող հարցերում:

Վերջապես:

Նույնը ակնկալում եմ Հայաստանի մյուս ղեկավարներից` մասնավորապես Սերժ Սարգսյանից և Ռոբերտ Քոչարյանից: Կանգնեք և ասեք, որ անկեղծ չեք եղել, խաբել եք ժողովրդին:

Լևոն Տեր-Պետրոսյանին չեմ նշում, որովհետև նա հրաժարական տվեց Արցախի հարցի լուծման սեփական հայեցակարգը առաջ մղելու անկարողությունից»,–ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ այսօր Փաշինյանն ասել էր․«Մեղավոր եմ, որ մեր ժողովորդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է,որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում։ Մեղավոր եմ, որ հստակ ու աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարները ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք է համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի։ Այս ամենը պարտավոր էի ներկայացնել մեր ժողովրդին։ Սա չանելն է իմ մեղքը»։

  • Կիսվել: