երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի ժողովրդավարական իմիջն այնքան է բարելավվել, որ միջազգային կառույցներում պատգամավորներին վստահվում են կարևոր պաշտոններ․ Ստյոպա Սաֆարյան

Հայաստանի ժողովրդավարական իմիջն այնքան է բարելավվել, որ միջազգային կառույցներում պատգամավորներին վստահվում են կարևոր պաշտոններ․ Ստյոպա Սաֆարյան

Հայաստանի ժողովրդավարական իմիջն այնքան է բարելավվել, որ այլևս ԵԱՀԿ, ԵԽԽՎ, Եվրանեսթ միջազգային խորհրդարանական վեհաժողովերում հայ պատգամավորներին են վստահվում մարդու իրավունքների, խոսքի ու մամուլի ազատության հարցերով զբաղվող հանձնաժողովների նախագահների ու փոխնախագահների պաշտոնները։ Այս մասին գրում է Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

«Արդեն որերորդ լավ լուրն ենք ստանում այդ առնչությամբ, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորին։ Սա լուրջ նշան է։ Սա նշանակում է, որ Հայաստանի պատգամավորներին են վստահում այլ երկրներում այդ ոլորտների մոնթիթորինգի, զեկույցների կազմման կամ դրանց զեկուցողների ընտրության հարցերը, որոնք տարբեր երկրների հետ հօգուտ Հայաստանի կապերն ամրապնդելու լծակներ են տալիս։ Տղերք և աղջիկներ ջան, կեցցեք»,- գրում է նա։

Սաֆարյանը  պատգամավորներին խորհուրդ է տալիս լիարժեք օգտագործել այդ լծակները․

«Դարձեք գործոն, որ տարբեր երկրների պատվիրակություններ ձեր դռների մոտ հերթագրվեն, ցանկանան լավ հարաբերություններ ունենալ ձեզ հետ, իսկ դուք դրա դիմաց ստանաք Հայաստանի համար կենսական խնդիրներով աջակցություն։ Թե ինչ կարող եք անել ոչ ժողովրդավարական Ադրբեջանի հետ այդ ոլորտներում՝ չասեմ։ Դուխով ու առաջ։

Կեցցե Հայաստանը ժողովրդավարության ճանապարհ դուրս բերած Թավշյա հեղափոխությունը»,- գրառումը եզրափակել է Հանրային խորհրդի նախագահը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: