հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2020
«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին

«Լուսավոր Հայաստանը» չի մասնակցի ԱԺ արտահերթ նիստին

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու վաղը գումարվելիք Ազգային ժողովի արտահերթ նիստին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Եթե բերվող նախագծերը նախորդ փաթեթի մի մասն են, իմաստ չունի, որովհետև նախորդին չենք մասնակցել»,- ընդգծեց Անի Սամսոնյանը։

Նշենք, որ քիչ առաջ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյնաը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ այսօր շրջանառության մեջ են դրվել «ՀՀ ՍԴ մասին սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերի փաթեթը ու 2020 թվականի փետրվարի 6-ի «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ԱԺ որոշման նախագիծը:

 

  • Կիսվել: