շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս բազմաուժ խորհրդարանի ձևավորման օգտին

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հանդես է գալիս բազմաուժ խորհրդարանի ձևավորման օգտին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններում հաջողության հասնելու դեպքում առաջարկում է ձևավորել մի քանի ուժերից բաղկացած խորհրդարան, որը կձևավորի կառավարություն՝ փոխզիջումային վարչապետով։

Այս մասին Մարուքյանը հայտարարել է նախընտրական քարոզարշավի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում քարոզարշավի շրջանակներում։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ժողովրդին կոչ է անում աջակցել իրեն, և քվեարկությամբ՝ ապագա Ազգային ժողովում ունենալ «ժողովրդական խմբակցություն», որը լինելու է հսկողը, ժողովրդի ձայնը, ժողովրդի ամենօրյա խնդիրները բարձրաձայնողը և լինելու է ժողովրդի համար «փոփոխությունների առաջատարը»։

«Եկել եմ ասելու ձեզ, որ եթե մենք չանցնենք խորհրդարան, ապա ոչ մի փոփոխություն էլ չի լինելու։ Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, որպեսզի փոփոխություններ լինեն, չեն կողմնորոշվել, թե իրենց ձայներն ում պետք է տան, չեն ցանկանում քվեարկել իշխանությունների կամ էլ ընդդիմադիր խոշոր ուժերի օգտին, ապա մենք ձեզ առաջարկում ենք քաղաքական պրոդուկտ՝ դուք մեր միջոցով լինելու եք խորհրդարանում՝ թույլ չտալով, որ երկիրը հետ վերադառնա նախկին բարքերին»,-ընդգծել է Էդմոն Մարուքյանը՝ դիմելով քվեարկելու իրավունք ունեցողներին։

Նրա կարծիքով՝ փոխզիջումային վարչապետը բանակցությունների ընթացքում չի կարող լինել ճնշման տակ, թե ինքը ներկայացնում է ամբողջ երկիրը, քանի որ ինքն ունի մեծամասնություն։ «Մենք դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն այսօրվա նման բացարձակ իշխանություն կունենա։ Մենք, հետևաբար, կոչ ենք անում ժողովրդին՝ քվեարկելու մեր օգտին և դառնալ ապագա խորհրդարանի «բաժնետերը»»,-հայտարարել է Մարուքյանը։

Ելույթից հետո «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համարը հանդիսացող Կարպիս Փաշոյանը շրջել են քաղաքում և շփումներ ունեցել բնակիչների հետ։

 

  • Կիսվել: