երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լոս Անջելեսի քաղաքապետ Փոլ Կրեկորյանը հրաժարվել է Կոնգրեսում առաջադրվելուց

Լոս Անջելեսի քաղաքապետ Փոլ Կրեկորյանը հրաժարվել է Կոնգրեսում առաջադրվելուց

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ Փոլ Կրեկորյանը շաբաթ օրը հայտարարել է, որ չի առաջադրվելու պատգամավոր Ադամ Շիֆի աթոռի համար, փոխարենը կենտրոնանալու է անօթեւանների խնդիրների եւ քաղաքապետարանի բարեփոխումների վրա, հայտնում է LA Times-ը:

Ամերիկահայ Կրեկորյանը ասել է, որ Ադամ Շիֆի շրջանը, որը ձգվում է Լոս Անջելեսի ազգային անտառից հարավ մինչեւ Էխո պարկ եւ արեւմուտքից մինչեւ Արեւմտյան Հոլիվուդ, «ամերիկյան հայ համայնքի համար երկրի ամենակարեւոր կոնգրեսական շրջանն է»:

«Եվ իմ ձայնը, որպես այս համայնքի ղեկավար, այս պահին հատկապես բովանդակալից կլիներ Վաշինգտոնում», - ասել է նա․ «Բայց հանգամանքները ինձ վրա ցմահ պատասխանատվություն են դրել՝ ծառայելու որպես Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահ արտասովոր փորձարկումների ժամանակ»:

Շիֆն առաջադրվում է հաջորդ տարի կայանալիք ընտրություններում՝ փոխարինելու ԱՄՆ սենատոր Դիանա Ֆայնշտեյնին:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Կրեկորյանը դիտարկում էր մրցապայքարին իր մասնակցության հարցը, որին, ի եպ, մասնակցում են մի շարք հայտնի թեկնածուներ:

Կրեկորյանն ասել է, որ ինքը կշարունակի աշխատել քաղաքապետ Կարեն Բասսի եւ նրա գործընկերների հետ՝ անօթեւանների խնդրի, կլիմայի փոփոխության եւ քաղաքային իշխանության նկատմամբ վստահությունը վերականգնելու ռազմավարությունների շուրջ:

«Ես մտադիր եմ այդ բարեփոխումները հաջող ավարտի հասցնել», - եզրափակել է նա։

Կոնգրեսի ընտրապայքարին մասնակցելու մասին Կրեկորյանի որոշումը կանդրադառնա ամբողջ քաղաքապետարանի վրա՝ սկիզբ դնելով խորհրդի բարձրագույն ղեկավար պաշտոնի համար մրցակցության նոր փուլին: Կրեկորյանը նախագահի պաշտոնը ստանձնել է հոկտեմբերին՝ անցյալ տարվա աուդիո արտահոսքի սկանդալի հետեւանքով, որը հանգեցրե է Խորհրդի նախկին նախագահ Նուրի Մարտինեսի հրաժարականին:

  • Կիսվել: