ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիտվայի Մեծ դքսերի պալատում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Լիտվայի Մեծ դքսերի պալատում բացվել է ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակը

Փետրվարի 25-ին Լիտվայի Մեծ դքսերի պալատում տեղի ունեցավ «Խաչատրյան Տրիո»-ի համերգը՝ նվիրված Վիլնյուսում ՀՀ պատվավոր հյուպատոսության գրասենյակի բացմանը, որն իր մեջ ներառելու է Վիլնյուսի և Կաունասի հյուպատոսական շրջանները։ Այս մասին հայտնում է Լիտվայում ՀՀ դեսպանության էջը։

ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցութամբ կազմակերպված միջոցառմանը ներկա էր Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան, Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Լիտվայի օրենսդիր և գործադիր իշխանության մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, Սեյմասի պատգամավորներ, հասարակական, քաղաքական և մշակութային գործիչներ, մտավորականներ, լրագրողներ հայ համայնքի մեծաթիվ ներկայացուցիչներ։

Հանդես գալով բացման խոսքով՝ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը շնորհավորեց բժիշկ Կարապետ Բաբայանին Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնելու կապակցությանբ և նշեց, որ ամուր պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա հիմնված հայ-լիտվական հարաբերությունները վերջին շրջանում մեծ վերելք են ապրել։

Ներկայացնելով Կարապետ Բաբայանին, նրա անցած ուղին և ներկա գործունեութունը՝ Տիգրան Մկրտչյանը նշեց, որ պատվավոր հյուպատոսի իր գործունեութամբ Կ․ Բաբայանը նպաստելու է երկկողմ տնտեսական և գործարար կապերի, առևտրաշրջանառության, զբոսաշրջության, Հայաստանի և Լիտվայի գործարար համայնքների, ինչպես նաև մշակութային և կրթական կապերի սերտացմանը։

 
 
 

Եզրափակելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրեց միջազգային մեծ ճանաչում ունեցող «Խաչատրյան Տրիո»-ն, երեկոյի ընթացքում կատարվելիք ստեղծագործությունները և շնորհակալություն հայտնեց բոլոր գործընկերներին միջոցառման հայտնեց կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։

 

Լիտվայի ԱԳՆ կանցլեր Լայմոնաս Տալատ-Կելպշսան իր ողջույնի խոսքում շնորհավորեց Կարապետ Բաբայանին նշանակաման կապակցությամբ և հաջողություն մաղթեց նրան իր գործունեության ընթացքում։ Լիտվացի պաշտոնյան գոհունակությամբ արձանագրեց Հայաստանի և Լիտվայի միջև ուղիղ օդային կապի հաստատումը և նշեց, որ այն միանշանակ իր դրական ազդեցությունը կունենա բոլոր ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացման համար։ Նա նաև անդրադարձավ Լիտվայի և Հայաստանի միջև առկա ջերմ հարաբերությունների վերընթաց զարգացմանը։

Իր երախտիքի խոսքն ասաց նաև նորանշանակ պատվավոր հյուպատոս Կարապետ Բաբայանը, ով շնորհակալություն հայտնելով դեսպան Մկրտչյանին այս պատասխաատու առաքելությունն իրեն վստահելու համար, նշեց, որ ՀՀ դեսպանության հետ համագործակցաբար աշխատելու է Լիտվան և Հայաստանն իրար ավելի մոտ և հասանելի դարձնելու, մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև ևս մեկ կապող օղակ լինելու ուղղությամբ։

 

Միջոցառման համերգային հատվաածում «Խաչատրյան Տրիո»-ի երաժիշտները՝ դաշնակահար Արմինե Գրիգորյանը, ջութակահար Կարեն Շահգալդյանը և թավջութակահար Կարեն Քոչարյանը կատարեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Արվո Պյարտի, Գեորգս Պելեցիսի, Միկալոյուս Չյուրլիոնիսի և այլոց ստեղծագործություններ, որոնք արժանացան հանդիսականներով լեփ լեցուն դահլիճի բուռն ծափահարություններին։

 

 
 
 

  • Կիսվել: