շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Լինդեն ու Լավրովը կքննարկեն ՀՀ ու Ադրբեջանի միջև հակամարտության կառուցողական լուծման հասնելու հարցը

Լինդեն ու Լավրովը կքննարկեն ՀՀ ու Ադրբեջանի միջև հակամարտության կառուցողական լուծման հասնելու հարցը

Շատ կարևոր է, որ տարածաշրջանում քաղաքական ճգնաժամը լուծվի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նշել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն: 

«Մենք կխոսենք այն մասին, թե ինչպես կարող ենք միասին աշխատել տարածաշրջանային այնպիսի հարցերում, ինչպիսին է, օրինակ, ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության հարցի կառուցողական լուծման հասնելը: Մենք ողջունում ենք ՌԴ նախաձեռնությունը` մեկ շաբաթ առաջ հրադադարի հասնելու և խաղաղության պայմանագրի կնքմանը ձգտելու հարցում»,- ասել է նա:

Լինդեն նշել է` ԵԱՀԿ-ում համաձայնել են անվտանգության առավել ընդգրկուն հասկացության սկզբունքի հարցում, այն է` դա ընկալել ոչ միայն իբրև ռազմական անվտանգություն, այլև մարդու իրավունքների նկատմամբ հարգանք: Ըստ ԵԱՀԿ գործող նախագահի՝ այդ հարցը ևս կլինի ՌԴ ԱԳ նախարարի հետ իրենց քննարկման թեմաներից

  • Կիսվել: