ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լիլիթ Մակունցը՝ տուգանքների բարձրացման նախագիծը շրջանառությունից հանելու մասին

Լիլիթ Մակունցը՝ տուգանքների բարձրացման նախագիծը շրջանառությունից հանելու մասին

Կարեւորագույն մոտեցումը պետք է լինի անել առավելագույնը, որ քաղաքացիների մոտ հնավարինս քիչ գրանցվի վարակ, ելակետը հենց սա է, ոչ թե մարդկանց տուգանելու նպատակ դնելը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ «Իմ քայլը» խմբակցությունը շրջանառությունից հանել է դիմակներ չկրելու համար տուգանքների բարձրացման նախագիծը, քանի որ այն ավելի շատ քննարկելու անհրաժեշտություն է տեսել։ 

«Այս պահին մի փոքր դադար վերցրին, քանի որ մեզ համար կարեւոր է հասկանալ՝ արդյոք դա բավարար է, անհրաժեշտ են այլ քայլեր, թե ոչ։ Մի փոքր ավելի շատ քննարկման անհրաժեշտություն կար՝ առնվազն մի քանի օրվա»,- ասաց նա։

Լիլիթ Մակունցի խոսքով՝ Երեւանի այն հատվածներում, որտեղ ոստիկանների քանակը մեծ է, դիմակների կրման պայմանը պահպանվում է, ինչը չի կարելի ասել ոստիկանների խիստ հսկողությունից դուրս մնացած տարածքների՝ այդ թվում բակերի մասին։

 

  • Կիսվել: