կիրակի, հունիս 29
29 / 6 / 2025
Լիլիթ Մակունցը՝ ՍԴ դատավորների հնարավոր թեկնածուների մասին

Լիլիթ Մակունցը՝ ՍԴ դատավորների հնարավոր թեկնածուների մասին

Անպայման պետք է սահմանադրական փոփոխությունների աշխատանքային խումբը քննարկվի նաեւ խորհրդարանի, խմբակցությունների ուժեղացման հարցը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ամեն ինչ կախված է ընթացքից, բայց չեմ կարծում, որ մի քանի տարի կտեւի: Այստեղ, իհարկե, ձեռնարկվող հարցեր կան: Անկախ նրանից, որ մենք, որպես պատգամավորներ, ինքներս պետք է նախաձեռնողականություն ցուցաբերենք, բայց սահմանադրական փոփոխությունների հնարավորությունը նույնպես պետք է օգտագործել այդ առումով։

Սահմանադրական փոփոխությունների փաթեթ է քննարկվելու, եւ այն հարցերը, որոնք մտահոգություն են առաջացնում եւ սահմանադրական փոփոխությամբ կարող են լուծվել, ապա բավականին ներառական աշխատանքային խմբի միջոցով դա հնարավոր է անել: Մենք ունեցել ենք կառավարման կիսանախագահական մոդել, որը գործել է որպես սուպերնախագահական: Իրավական փաստաթղթավորումից բացի կարեւոր է քաղաքական կամքը»,-ասաց նա:

Հարցին՝ ՍԴ դատավորների թեկնածուներ դիտարկվու՞մ են, Մակունցը պատասխանեց.

«Ես չեմ կարող ասել՝ ինչ անդամներ են դիտարկվում, որովհետեւ չեմ կարող դրանից տեղյակ լինել. դա մեր լիազորությունների տիրույթում չէ: Անվան հետ կապված ոչինչ ասել չեմ կարող, առաջին անգամ եմ լսում»:

  • Կիսվել: