հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հրաժարվել է մանդատից

Լիբանանի խորհրդարանի հայ պատգամավոր Փոլա Յակուբյանը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին: Այս մասին հայտնել է  «Reuters» գործակալությունը, փոխանցում է Արմենպրեսսը:

Լիբանանյան «Կատայիբ» կուսակցության առաջնորդ Սամի Ժմայելը հայտարարել է հինգ պատգամավորների  մասին, ովքեր պլանավորում են հրաժարական տալ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած աղետալի պայթյունից հետո:

Լիբանանի խորհրդարանի պատգամավոր էին ընտրվել Դաշնակցությունից Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը եւ Ալեքսանդր Մաթոսյանը, ինչպես նաև Ժան Թալուզյանը, ով առաջադրվել է «Լիբանանյան ուժեր» կուսակցությունից, և Փոլա Յակուբյանը, ով առաջադրվել է քաղաքացիական շարժման շրջանակներից:

  • Կիսվել: