հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել

ԼՀԿ-ն ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում է միասնական փաստաթուղթ ստորագրել

Լուսավոր Հայաստան կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես,ասվումէ.

"Մինչ օրս ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր ուժերին առաջարկում ենք միասնական փաստաթուղթ ստորագրել առ այն, որով բոլորս հայտարարում ենք, որ մինչև Հայաստանում նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի բանակցություն չպետք է վարվի և ոչ մի փաստաթուղթ չպետք է ստորագրվի առկա իշխանության և նրա ժամանակավոր պաշտոնակատարների կողմից։

Ընտրությունների արդյունքում Հայաստանի ժողովրդի ձևավորած նոր իշխանությունները միայն կբանակցեն կամ կվերաբանակցեն ցանկացած երկկողմանի կամ բազմակողմ փաստաթղթի շուրջ և կկայացնեն համապատասխան որոշումներ"։

  • Կիսվել: