երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԼՂ-ում հրադադարի մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է․ Պուտինը՝ Էրդողանին

ԼՂ-ում հրադադարի մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է․ Պուտինը՝ Էրդողանին

Լեռնային Ղաբաղում հրադադարի մոնիթորինգի ռուս-թուրքական կենտրոնը տարածաշրջանում կայունության լուրջ երաշխիք է։ Այս մասին Սոչիում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների ժամանակ հայտարարել է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը, հայտնում է TASS-ը։

«Ակտիվորեն գործում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանին հրադադարի վերահսկման ռուս-թուրքական կենտրոնը։ Այդ համագործակցությունը լուրջ երաշխիք է կայունության և հաշտեցմանն ուղղված կողմերի դիրքորոշումների համաձայնեցման հետագա քայլերում»,- ասել է ՌԴ նախագահը։ Կողմերն անդրադարձել են նաև Սիրիայում և Լիբիայում ռուս-թուրքական «հաջող համագործակցությանը»։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: