հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ԼՂ խնդիրը գոյություն ունի և լուծում է պահանջում. Միրզոյան

ԼՂ խնդիրը գոյություն ունի և լուծում է պահանջում. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում անդրադարձել է իր նյույորքյան այցին, որի շրջանակում հանդիպել է նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

«Այս ձևաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի է, միանշանակ բխում է ՀՀ և ԼՂ շահերից: Փաստում ենք մեկ անգամ ևս, որ խնդիրը իրականում լուծված չէ: Գիտեք՝ Ադրբեջանից սիրում են ասել, որ խնդիրն այլևս գոյություն չունի:

Բայց սա նաև մի վկայությունն է, աշխարհի, միջազգային հանրության կողմից հավաստիացումն է, որ խնդիրը գոյություն ունի և լուծում է պահանջում, և որ լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո»,- ասաց Միրզոյանը:

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը:

  • Կիսվել: