ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները. Մկրտչյան

ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները. Մկրտչյան

ԼՂ–ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ավելացնելով, որ մնացած անձանց տվյալները մշակման փուլում են։
 

«Ես գիտեմ, որ մեր մի շարք բնակավայրերում 50 հազար դրամով հնարավոր է տների վարձակալության հարցը լուծել։ Ինչ վերաբերում է տների վարձավճարների արհեստական թանկացումներին, ապա մենք բազմիցս այդ մասին խոսել ենք ու դիմել ենք մեր հայրենակիցներին, որ հաշվի առնելով նաև ստեղծված իրավիճակը` պետք չէ օգտվել առիթից ու սա որոշակի եկամուտներ ձեռք բերելու հնարավորություն դիտարկել»,- ընդգծեց Մկրտչյանը։

  • Կիսվել: